Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին կայցելի Հայաստան:

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն գործադիր իշխանության, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի դաշնային գործակալության` «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչներ:

Նախատեսվում է Երեւանում քննարկել հայ - ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների ներգրավման, էներգետիկայի բնագավառում համագործակցության:

Ենթադրվում է, որ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ կքննարկեն Հայաստանի տարածքում ուրանի որոնման եւ արդյունահանման հարցերում հետագա համագործակցության եւ նոր ատոմակայանի շինարարության նախագծի հետ կապված հարցեր:

Սա 2007 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի վարչապետ նշանակված Վիկտոր Զուբկովի առաջին այցն է Հայաստան:

Հայաստանի վարչապետի պաշտոնում իր առաջին այցը Սերժ Սարգսյանը կատարել է Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG