Մատչելիության հղումներ

Բաքուն` 2016 թվականի Օլիմպիադայի անցկացման պաշտոնական հավակնորդ


Միջազգային օլիմպիական կոմիտեն ավարտել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման հայտերի ընդունումը: Յոթ քաղաք-թեկնածուներն են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Կատարի մայրաքաղաք Դոհան, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը, Չեխիայի մայրաքաղաք Պրահան, բրազիլական Ռիո դե Ժանեյրոն, ամերիկյան Չիկագոն եւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այժմ հայտերը ենթակա են մանրակրկիտ քննարկման Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ինչից հետո այս տարվա հունիսին կհաստատվի եզրափակիչ դուրս եկած հավակնորդների ցանկը:

2016 թվականի Օլիմպիադան հյուրընկալող քաղաքը կհայտարարվի 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG