Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի պաշտոնակալության արարողությանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարարը


Հայաստանը հրավեր է ստացել` մասնակցելու Վրաստանի նախագահ վերընտրված Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնակալության արարողությանը, որը նախատեսված է հունվարի 20-ին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, Թբիլիսի մեկնող պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Վրաստանում հունվարի 5-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներով, որոնք հունվարի 13-ին հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Միխեիլ Սահակաշվիլին հաղթանակ է տարել ընտրողների 53,47 տոկոսի ձայներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG