Մատչելիության հղումներ

«Ոսկե Գլոբուս» կինոմրցանակը` առանց կինոաստղերի եւ առանց հանդիսավոր մրցանակաբաշխության


«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե Գլոբուս» է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Քավություն» կինոժապավենը: «Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ջուլի Քրիսթին` «Նրանից հեռու» ֆիլմի, իսկ «դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան»` Դենիել Դեյ-Լյուիսը` «Արյուն կլինի» կինոժապավենի համար:

«Ոսկե Գլոբուս»-ի թվով 65-րդ հանդիսավոր արարարողությունը չեղյալ Է հայտարարվել հոլիվուդյան սցենարիստների` մոտ երկու ամիս շարունակվող գործադուլի պատճառով:

Հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին պետք Է հանձնվեր պարգեւ կինոարվեստի զարգացման գործում մեծ ավանդի համար: Սակայն գործադուլի պատճառով Սփիլբերգն այն կստանա հաջորդ` 2009 թվականի արարողության ժամանակ:

«Ոսկե Գլոբուս» մրցանակն ամեն տարի շնորհում է Հոլիվուդում աշխատող օտարեկրյա լրագրողների ընկերակցությունը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG