Մատչելիության հղումներ

Հայաստանի ԿԸՀ-ի նախագահը հանդիպում է ունեցել Փիթեր Սեմնեբիի հետ


Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին, մասնավորապես վերջերս Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին եւ լրացումներին, բողոքարկման կարգին, անձնագրերի դրոշմակնքմանը, քվեաթերթիկների տպագրմանը, արձանագրությունների լրացման կարգի պարզեցմանը վերաբերող հարցեր:

Փիթեր Սեմնեբին նշել է, որ Հայաստանի Հանրապետութայն Ազգային ժողովի վերջին ընտրությունների անցկացման ժամանակ ընտրական գործընթացներում մեծ առաջընթաց է նկատվել եւ հույս է հայտնել, որ այն կպահպանվի նաեւ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG