Մատչելիության հղումներ

Ի՞նչ է երգելու Սիրուշոն «Եվրատեսիլ»-ում


Ըստ այս տեղեկության, նշված շոուն շուտով պետք է տեղի ունենար: Բայց արդեն այսօր Դիանա Մնացականյանը հրաժարվեց հարցազրույցից` պարզաբանելով, որ տնօրինությունն առայժմ արգելել է իրեն խոսել «Եվրատեսիլ»-ի մասին: Այնուամենայնիվ «Հ1»-ի կուլիսներում ինչ-որ բան կատարվում է, քանի որ Դիանա Մնացականյանը խոստացավ փետրվարի 5-ից հետո արդեն որոշակի տեղեկատվություն հայտնել:

Ճիշտ նույն կերպ «Հ1»-ում լռում էին երգչի ընտրության փուլում, այնուհետեւ ուղղակի հայտարարվեց, որ Հանրայինի գեղարվեստական խորհուրդը, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, ընտրել է Սիրուշոյին:

Այս տարի առաջին անգամ «Եվրատեսիլ»-ին մասնակցող Ադրբեջանը իր մասնակցին կընտրի փետրվարի 2-ին: Եզրափակիչ են դուրս եկել 2 երգիչ եւ 1 խումբ. ադրբեջանական շոուի պատվավոր հյուրերն են լինելու Եվրատեսիլի նախորդ տարիների հաղթողներ` ուկրաինուհի Ռուսլանան եւ 2007-ի հաղթող Մարիա Շերիֆովիչը:

Վրաստանում եզրափակիչը կկայանա մարտի սկզբին. Վրաստանը Բելգրադում ներկայացնելու համար մրցում են 12 կատարողներ, այդ թվում եւ ռուս հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայան: Ի դեպ Ոուսաստանն էլ առայժմ չի ընտրել իր մասնակցին:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը նախատեսված են մայիսի 22-ին` 38 երկրների երգիչների մասնկացությամբ, եզրափակիչը մայիսի 24-ին է:

Նախորդ տարվա հաղթող երկիրը՝ Սերբիան եւ եւս 4 կազմակերպիչ երկիր միանգամից կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին: Սիրուշոն եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի կիսաեզրափակիչ փուլում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG