Մատչելիության հղումներ

Արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, ով Հայաստանում է աշխատանքային այցով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Սեմնեբին ներկայացրել է իր գնահատականները Վրաստանում հետընտրական իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ Եվրամիությունը հայտարարությամբ արտահայտեց իր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել ընթացող զարգացումներին:

Զրուցակիցները կարեւորել են Վրաստանում կայունության պահպանումը` որպես երաշխիք երկրի զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության համար:

Անդրադառնալով Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին` հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի Եվրամիության հետ համագործակցության խորացմանը:

Տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շուրջ, քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Եվրամիության ներգրավման եղանակները, տարածաշրջանային այլ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG