Իր առաջին ռեկորդը «Ճակատագրի հեգնանք 2»-ը սահմանել էր մինչեւ ֆիլմի պրեմիերան. ցուցադրումից մեկ օր առաջ վաճառվել էին բոլոր տոմսերը` բերելով 1 միլիոն դոլարի եկամուտ:
Ֆիլմն առաջին անգամ էկրանին հայտնվեց նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին: Քննադատները նման գլխապտույտ հաջողություն չէին կանխատեսում. ասում էին, որ ֆիլմը չի արդարացնի պրոդյուսերների սպասելիքները: Բայց ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ նրանք սխալվեցին:
«Ճակատագրի հեգնանք 2»-ը ռեժիսոր Էլդար Ռյազանովի հանրահայտ «Ճակատգրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի շարունակությունն է: Դեպքերը զարգանում են 30 տարի անց` մեր օրերում: Բացի դերասանական նոր կազմից, ֆիլմում նկարահանվել են նաեւ այն դերասանները, ովքեր նկարահանվել էին 1975-ին:
«Երեւանում ֆիլմը սկսել է ցուցադրվել դեկտեմեբերի 30-ից: Հատկապես ֆիլմի ցուցադրման առաջին օրերին դահլիճում անշլագն ապահովված էր»,- ասում է «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր Տոմա Մովսիսյանը:
Անի Թադեւոսյան