Մատչելիության հղումներ

Զոհեր` Ղազախստանում հանքի պայթյունից


Առնվազն 7 մարդ է զոհվել Ղազախստանի կենտրոնական Կարագանդայի շրջանի «Աբայսկայա» ածխահանքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած մեթանի պայթյունի հետեւանքով: 13 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, եւս 23 մարդու որոնումները շարունակվում են:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունի պահին հանքում եղել է 191 մարդ:

Պայթյունը տեղի է ունեցել 400 մետր խորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG