Մատչելիության հղումներ

Դանիան պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը


Դանիան պաշտոնապես չի ընդունում, որ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն էր. երեկ երեկոյան հրապարակվել է երկրի արտգործնախարար Պեր Ստիգ Մոելերի այս ձեւակերպումը կառավարության եզրակացությունից, որը նախարարը գրավոր ուղարկել է խորհրդարան:

«Կառավարության դիրքորոշումն է, որ հարցը պատմական է, եւ դա պետք է թողնել պատմաբանների դատին», - ասված է խորհրդարանին հղված փաստաթղթում:

Հարցապնդումը՝ թե արդյոք իր երկիրը ճանաչե՞լ է ցեղասպանությունը, կառավարությանը հղել էր Դանիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Մորտեն Մեսսերշմիդտը:

Արտգործնախարարի պատասխանից հետո դանիացի խորհրդարանականը «Ֆրանսպրես»-ին ասել է. - «Կարծես թե նրանք վախենում են Թուրքիայի արձագանքից: Դա նշանակում է, որ կառավարությունն անուղղակիորեն պաշտպանում է Թուրքիայի ջանադիր մերժումը՝ պատասխանատվություն կրել իր պատմության համար, ինչը գերմանացիներն արեցին Երկրորդ համաշխարհայինի հարցում»:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 20 երկրներ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG