Մատչելիության հղումներ

Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի հանքերից մեկում փլուզման հետեւանքով զոհվել է մեկ մարդ


Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, հունվարի լույս 10-ի գիշերը, ժամը 01:47-ին Հայաստանի փրկարար ծառայության հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ է ստացվել, որ «Դինո Գոլդինգ Մայնինգ» ընկերությանը պատկանող Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Թեջադինի 6-րդ հանքուղու 4-րդ երակի 2-րդ բլոկում տեղի է ունեցել փլուզում, որի հետեւանքով երկու պայթեցնողներ մնացել են փլվածքի տակ:

Փրկարար ջոկատը ժամը 02:10-ին եղել են դեպքի վայրում: ժամեր տեւած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, ժամը 05:07-ին փլատակներից դուրս է բերվել 1955 թվականին ծնված Մխիթար Միշայի Աբգարյանը եւ տեղափոխվել Կապանի հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ժամը 07:00-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել 1978 թվականին ծնված Դավիթ Գարիկի Մկրտչյանի դին:

Դեպքի վայրում աշխատում են Հայլեռտեխհսկողության եւ իրավապահ մարմինների աշխատակիցները:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG