Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Իսրայելա-պաղեստինյան համաձայնագիրը իրականություն կդառնա մինչեւ իմ պաշտոնավարման ավարտը»


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշն այսօր Մերձավոր Արեւելքում համոզմունք է հայտնել, որ իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա մինչեւ իր պաշտոնավարման ավարտը: Ջորջ Բուշի նախագահական լիազորությունները լրանում են մեկ տարուց:

«Ես վստահ եմ, որ հնարավոր է, ոչ միայն հնարավոր է, այլ այդպես էլ կլինի՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչեւ իմ հեռանալը: Եվ ես դրանում համոզված եմ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը զգացել եմ Իսրայելի վարչապետի եւ Պաղեստինի առաջնորդի պահվածքում»,֊ - ասել է Բուշը Ռամալահ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա վկայությամբ՝ Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարները «գիտակցում են երկու ժողովրդավարական պետությունների` միմյանց կողքին գոյակցելու անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG