Մատչելիության հղումներ

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթեր է առաջարկում Գաչեչիլաձեին


Վրաստանի հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթեր է առաջարկել երկրի նախագահական ընտրություններում ընդդիմության «Ազգային խորհրդի» թեկնածու Լեւան Գաչեչիլաձեին` այսօր երեկոյան:

Համաձայն Հանրային հեռուստատեսության տարածած հաղորդագրության, Գաչեչիլաձեն հրավիրվել է «Մոամբե» լրատվական ծրագրի ուղիղ եթեր:

«Քաղաքական թոք-շոուների շրջանակներում նախագահության բոլոր թեկնածուներին, այդ թվում Գաչեչիլաձեին, հնարավորություն կտրվի հանդես գալ ուղիղ եթերով», - ասված է հաղորդագրությունում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, մեկնաբանելով առաջարկը` «Ազգային խորհրդի» ներկայացուցիչ Ջոնդի Բագատուրիան լրագրողներին ասել է. - «Դա լավ առաջարկ է, սակայն Վրաստանի հանրային հեռուստատեսությունը պետք է ուղիղ եթեր տրամադրի ոչ միայն մեկ օր, այլ կանոնավոր կերպով: Չէ որ Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորվում է պետբյուջեից` հարկատուների միջոցներով»:

Նախօրեին «Ազգային խորհրդի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ մեկ օրով հետաձգում են ուղիղ եթերի պահանջով հացադուլը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG