Մատչելիության հղումներ

Հայաստանում կա 2 միլիոն 311 հազար 917 ընտրող


ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ հրավերների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ-ի քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, ըստ ներկայացված ռեգիստրի, ձեւավորվել է 1923 ընտրատեղամաս, իսկ ընտրողների թիվը Հայաստանում 2 միլիոն 311 հազար 917 է:

Անցած մայիսին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը երկրում 2 միլիոն 317 հազար 810 էր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG