Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը` նախնական ընտրությունների հաղթող Նյու Հեմփշիրում


Դեմոկրատական կուսակցությունից սենատոր, ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ընտրողների 39 տոկոսի քվեներով հաղթանակ է տարել երեկ Նյու Հեմփշիր նահանգում անցկացված նախնական ընտրություններում: Նրա հիմնական մրցակից, սենատոր Բարաք Օբաման 37 տոկոսով գրավել է երկրորդ տեղը:

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական հավակնորդներից Նյու Հեմփշիրում ձայների 37 տոկոսով հաղթել է սենատոր Ջոն ՄըքՔեյնը, ում հաջորդում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին` 32 տոկոս:

Անցած շաբաթավերջին Այովայում կայացած նախնական ընտրություններում դեմոկրատներից հաղթանակ էր տարել Օբաման, հանրապետականներից` Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին:

Նախնական ընտրությունների արդյունքների հիման վրա երկու կուսակցությունները թեկնածուներ են առաջադրելու նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում:

Փետրվարի 5-ին նախնական ընտրություններ կանցկացվեն միանգամից 22 նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG