Մատչելիության հղումներ

Քենիացի կախարդը վախ է ներշնչել կողոպտիչներին


Քենիայում նախագահական վիճահարույց ընտրություններին հաջորդած զանգվածային անկարգությունների ընթացքում ակտիվացել են նաեւ ավազակներն ու կողոպտիչները` թալանելով հարյուրավոր բնակարաններ եւ խանութներ: Սակայն վերջին օրերին ավազակներից շատերը սկսել են վերադարձնել ավարը. քենիական լրատվամիջոցների վկայությամբ` կողոպտիչներին սարսափեցրել է Մոմբաս քաղաքի հայտնի կախարդի անեծքը:

Կողոպտիչներից մեկն ասել է, որ ինքը եւ իր «գործընկերները» շատ լուրջ են ընդունում այդ անեծքը, քանի որ կողոպտիչներից մի քանիսի մոտ արդեն առողջական խնդիրներ են ի հայտ եկել:

«Կախարդը մեզ 10 օր է տվել գողացածը վերադարձնելու համար: Գիշերը ես ամեն ինչ կվերադարձնեմ. չեմ ուզում դա օրը ցերեկով անել, որ չդառնամ ծաղրի առարկա», - ասել է կողոպտիչը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Քենիայի ոստիկանությունը շատ դրական է արձագանքում այդ ամենին: Մոմբասի ոստիկանապետն ասել է, որ անեծքի մասին լուրերը բավական դյուրացրել են ոստիկանության աշխատանքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG