Մատչելիության հղումներ

TRT-ն մտադիր է հայերեն լեզվով լուրեր հեռարձակել


Թուրքիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (TRT - Turkiye Radyo Televizyon) մտադիր է լուրերի թողարկումներ հեռարձակել 8 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

«Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը կարգադրել է վարձել լեզուների գծով մասնագետների, որոնք պետք է ապահովեն հեռարձակումները:

Թուրքիայի պետական նախարար Մեհմեթ Այդինը CNN-Turk հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ կառավարությունը հավանություն է տվել 8 լեզուներով լուրերի թողարկումներ հեռարձակելու ծրագրին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG