Մատչելիության հղումներ

Ծուլության թանգարան` Կոլումբիայում


Կոլումբիայում բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվում են «աշխատանքին որեւէ առնչություն չունեցող իրեր՝ բազմոցներ, դրանց առջեւ տեղադրված հեռուստացույցներ, մահճակալներ եւ թախտեր»:

«Ծուլության թանգարան» բացելու գաղափարի հեղինակներն ասում են, թե «ցուցադրանքի գլխավոր նպատակն է ձմեռային արձակուրդների օրերին մարդկանց հիշեցնել ծանր աշխատանքի եւ հանգստի մասին եւ ստիպել՝ եզրակացություն անել»:

BBC-ի փոխանցմամբ, թանգարանը կարող է հետաքրքիր լինել նաեւ «ճանապարհային խցանումներից, քաղաքային կյանքի արագ ռիթմից եւ աշխատանքային ծանր սթրեսից հոգնած մարդկանց համար»:

Նույն աղբյուրը նշում է, որ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ բացված թանգարանը մեկ շաբաթից կփակվի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG