Մատչելիության հղումներ

logo-print

Հարավային Կորեայում հրդեհի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել


Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից 80 կիլոմետր հարավ գտնվող Իչեոն քաղաքի պահեստներից մեկում այսօր առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջ ծառայության պաշտոնյաների փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ 32 մարդու դեռեւս չի հաջողվել գտնել, եւ ենթադրվում է, որ նրանցից շուրջ 20-ը փակված են կառույցի հիմքում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 500 հրշեջներ, սակայն այն դեռեւս լիովին չեզոքացված չէ:

Հրդեհի պատճառը առայժմ պարզված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG