Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մի կորցրեք ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորությունը»


Հայաստանի առաջին նախագահ, 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:

«Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները` ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության եւ ձեր երեխաների մասին», - մասնավորապես, ասված է ուղերձում: - «Կկամենայի, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»:

«Առաջիկա տարում դուք ունեք այդ ակնկալիքների իրականացման հիմքերը դնելու եւ ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու հնարավորությունը: Մի’ կորցրեք այդ հնարավորությունը», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամանորյա ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG