Մատչելիության հղումներ

logo-print
«Ռոսիյսկայա գազետա» մոսկովյան թերթի կարծիքով՝ առաջիկա նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է:

Հայաստանյան ընտրություններին նվիրված այսօրվա հոդվածի հեղինակը փաստում է. - «Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս Սարգսյանի ճնշող առավելությունը մնացած թեկնածուների նկատմամբ»:

Հոդվածագրի կարծիքով՝ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր֊-Պետրոսյանը մի ժամանակ բարձր վարկանիշ ունեին եւ վայելում էին հանրության աջակցությունը:

«Այսօր այդ դեմքերը քաղաքական գետտոյում են: Ընդ որում ոչ ոք նրանց այնտեղ զոռով չի քշել: Նրանք իրենք են աուտսայդերներ դարձել, որովհետեւ ժամանակին առաջնորդին հատուկ որակներ եւ քաղաքական հեռատեսություն չեն ցուցաբերել»,֊ - նշում է մոսկովյան թերթը:

«Ու թեեւ այժմ Տեր֊-Պետրոսյանը, որի վարկանիշը 5 տոկոսից չի անցնում, Երեւանում բողոքի աղմկոտ գործողություններ է կազմակերպում, դրանց արդյունավետությունը նկարագրվում է շեքսպիրյան մի արտահայտությամբ՝ «մեծ աղմուկ՝ ոչնչից»:

Հոդվածագիրը փաստում է, որ «Հայաստանի ապագայի ընկալումը Սերժ Սարգսյանի կողմից սկզբունքային կետերում համընկնում է ռուսաստանյան ղեկավարության հայացքների հետ: Անդուհանդերձ Սարգսյանին դրականորեն են ընդունում Արեւմուտքում, եւ ինքն էլ քիչ ջանքեր չի գործադրում արեւմտյան երկրներում իր իմիջը ամրապնդելու եւ բարելավելու համար: Այդ պատճառով էլ առաջիկա ընտրություններում նա հույսը չի դնի տխրահռչակ «վարչական ռեսուրսի» վրա, որպեսզի չմեղադրվի ոչ ժողովրդավարության մեջ, այլ կհենվի իր խարիզմայի եւ այն արդյունքների վրա, որոնց արդեն հասել է որպես Հայաստանի վարչապետ»,֊ - եզրակացրել է «Ռոսիյսկայա գազետա»֊-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG