Մատչելիության հղումներ

Վախճանվել է Եժի Կավալերովիչը


Վարշավայում 85 տարեկան հասակում վախճանվել է հանրահայտ լեհ կինոռեժիսոր, լեհ կինոյի հիմնադիրներից Եժի Կավալերովիչը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Կավալերովիչը 1951 թվականից ի վեր նկարահանել է 17 գեղարվեստական կինոնկար, որոնցից «Փարավոն»-ի համար 1965 թվականին նրան շնորհվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակը:

Կավալերովիչի կինոնկարները մրցանակների են արժանացել նաեւ Բեռլինի, Վենետիկի եւ Կաննի միջազգային փառատոններում:

Եժի Կավալերովիչի վերջին խոշոր աշխատանքը լեհ դասական Հենրիկ Սենկեւիչի «Յո՞ երթաս» վեպի էկրանավորումն էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG