Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան երկաթուղին Հայաստանում «մարզվո՞ւմ է»


Ռուսաստանյան երկաթուղին, որը ձեռք է բերել Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը, պարզապես «մարզվում է» Հայաստանում, քանի որ դժվար է գնահատել, թե ինչ շահույթ կունենա ռուսաստանյան ընկերությունը: «Վեդոմոստի» թերթում այսօր նման կարծիք է հայտնել ՖԲԿ ռուսաստանյան աուդիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Իգոր Նիկոլաեւը:

Նրա կարծիքով, Ռուսաստանյան երկաթուղին, որը մենաշնորհ ունի իր երկրում, պարզապես որոշել է իրագործել «միջազգային էքսպանսիայի» իր ծրագրերը:

Թերթի վկայությամբ՝ Հայկական երկաթուղու մեկ տարվա բեռնափոխադրումների ծավալը հավասար է Ռուսաստանյան երկաթուղու մեկ օրվա ծավալին:

Կոնցեսիոն կառավարման մրցույթի արդյունքները, ըստ «Վեդոմոստի»֊ի, պաշտոնապես կհրապարակվեն հունվարի 15֊-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG