Մատչելիության հղումներ

Ռուսաստանից Իրան է տեղափոխվել միջուկային վառելիքի երկրորդ խմբաքանակը


Այսօր կեսգիշերին Իրանի Բուշերի ատոմակայան է հասցվել ռուսաստանյան միջուկային վառելիքի երկրորդ խմբաքանակը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ ընդհանուր առմամբ Ռուսաստանը Իրան է տեղափոխելու 82 տոննա միջուկային վառելիք:

«Ատոմստրոյէկսպորտ» ռուսաստանյան ընկերության ղեկավար Սերգեյ Շմատկոն հայտարարել է, որ Բուշերի ատոմակայանը կգործարկվի 2008 թվականի վերջին:

Փորձագետների կարծիքով՝ Իրանը չի կարողանա օգտագործել Ռուսաստանից ստացված վառելիքը միջուկային զենք ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG