Մատչելիության հղումներ

Ռազմիկ Դավոյանը հեռացվել է ՀՅԴ-ից


Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը այսօր առավոտյան հեռացվել է Հայ հեղափոխական դաշնակցությունից` «այլ թեկնածուի օգտին հրապարակավ քարոզչություն իրականացնելու համար»:

«Ռազմիկ Դավոյանը կուսակցության շարքերից հեռացվել է կուսակցության կանոնադրությունը խախտելու, այն է` ՀՀ նախագահի ընտրություններում այլ թեկնածուի (ոչ կուսակցության առաջադրած թեկնածուի) օգտին հրապարակավ քարոզչություն իրականացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը` հաստատելով նաեւ, որ խոսքը այս շաբաթ ավելի վաղ «Ռադիոլուր»-ի եթերում Դավոյանի ելույթի մասին է, որի ընթացքում նա գովեստով է արտահայտվել նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի մասին:

Սպարտակ Սեյրանյանի փոխանցմամբ, կուսակցության կանոնադրությունը չի պարտադրում, որ ՀՅԴ-ից հեռացվող անձը ներկա լինի Գերագույն մարմնի որոշման ընդունման ժամանակ` հավաստիացնելով, այդուհանդերձ, որ իրենք լսել են նաեւ Ռազմիկ Դավոյանի մեկնաբանությունները:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG