Մատչելիության հղումներ

Ամերիկացիներն ամենից շատ հարգում են Ջորջ Բուշին եւ Հիլարի Քլինթոնին


Ամենահարգված տղամարդն ԱՄՆ-֊ում նախագահ Ջորջ Բուշն է, իսկ ամենահարգված կինը՝ սենատոր Հիլարի Քլինթոնը: Նման արդյունք է տվել «Գելափ»-ի հետազոտական կենտրոնի եւ «USA Today» թերթի համատեղ հարցումը:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ Բուշը եւ Քլինթոնը 6-֊րդ անգամ անընդմեջ են նվաճում ամենահարգված մարդկանց տիտղոսը:

Ջորջ Բուշին հետեւում են նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին փոխնախագահ Ալ Գորը եւ սենատոր Բարաք Օբաման, որը Հիլարի Քլինթոնի նման հավակնում է նախագահի պաշտոնին:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ցուցակում Հիլարի Քլինթոնին հետեւում են հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, առաջին տիկին Լորա Բուշը եւ դերասանուհի Անջելինա Ջոլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG