Մատչելիության հղումներ

«Իմեդի» հեռուստակայանը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը


Վրաստանի «Իմեդի» հեռուստակայանը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը՝ մինչեւ հունվարի 5֊ին կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին այսօր եթերում հայտարարել է հեռուստակայանի գործադիր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին:

«Հաշվի առնելով ծայրաստիճան լարված քաղաքական իրավիճակը եւ «Իմեդի»-ի ներգրավվածությունն այդ գործընթացներին, ղեկավարությունը որոշել է դադարեցնել հեռարձակումը առնվազն մինչեւ ընտրությունների ավարտը», - «Ֆրանսպրես»-ին ասել է Բարաթաշվիլին:

Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո «Իմեդի»-ն եթերազրկվել էր իշխանությունների պնդմամբ` բախումները հրահրելու համար: Հեռուստակայանը հեռարձակումը վերսկսել էր դեկտեմբերի 12-ին`Վրաստանի իշխանությունների վրա Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից ճնշումների արդյունքում:

Հեռուստակայանը պատկանում է Ռուպերտ Մերդոկի News Corporation-ին եւ վրաստանցի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին, որը նաեւ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG