Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին գրանցվել է նախագահության թեկնածու


Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր պաշտոնապես գրանցվել է նախագահության թեկնածու:

Ժիրինովսկին 1991 թվականից ի վեր, երբ ստեղծվել է կուսակցությունը, մասնակցել է գրեթե բոլոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Բացառություն են կազմում 2004 թվականի նախագահական ընտրությունները, որոնց ժամանակ կուսակցության թեկնածուն էր Օլեգ Մալիշկինը:

Ամենամեծ հաջողության Ժիրինովսկին հասել է 1993 թվականին, երբ նրա կուսակցությունը ստացել է ձայների գրեթե 23 տոկոսը: 2000 թվականի նախագահական ընտրություններում Ժիրինովսկու օգտին ձայն է տվել ընտրողների ընդամենը 2,7 տոկոսը:

Նախօրեին Ժիրինովսկին հայտարարել էր, թե այս ընտրություններում հաջողության հասնելու համար իրեն անհրաժեշտ է 15 միլիոն դոլար, որը նա հույս ունի հայթայթել «խնդրանքների միջոցով»:

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է նաեւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG