Մատչելիության հղումներ

Նեմցովը դուրս եկավ ընտրապայքարից


Ռուսաստանի լիբերալ գործիչ Բորիս Նեմցովն այսօր հայտարարել է, թե հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրություններին:

Նախկին փոխվարչապետը եւ Աջ ուժերի միության առաջնորդը կարծիք է հայտնել, թե «Կրեմլը ծաղրի է վերածել ընտրությունները»:

Նա նաեւ նշել է, որ ժողովրդավարական ընդդիմությունը պետք է ունենա միասնական թեկնածու, մինչդեռ դրա ներկայացուցիչները երկուսն են՝ ինքը եւ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը: «Այդ պատճառով ես որոշեցի չմասնակցել ընտրություններին»,֊ - պարզաբանել է Նեմցովը:

«Ռոյթերզ»-֊ը փաստում է, որ Նեմցովը նախագահ ընտրվելու շատ թույլ շանսեր ուներ: Նրա գլխավորած քաղաքական ուժը ոչ մի ներկայացուցիչ չունի նորընտիր խորհրդարանում, քանզի դեկտեմբերյան ընտրություններում կարողացել է հավաքել քվեների ընդամենը մեկ տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG