Մատչելիության հղումներ

Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել նախկին վարչապետի եղբայրը


Մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբի նոր ղեկավար է նշանակվել Գեորգի Ժվանիան՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ երեկ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ շտաբի պետ Վալերի Գելբախիանին կասկածվում է իշխանության մարմինների տապալման նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Գելբախիանին ներկայումս գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս, եւ Պատարկացիշվիլիի կողմնակիցները համոզված են, որ վերադառնալուն պես Գելբախիանին ձերբակալվելու է:

Գելբախիանին հայտարարել է, որ դավադրություն կազմակերպելու մտադրություն չի ունեցել, այժմ գտնվում է Վրաստանի հարեւան երկրներից մեկում, շուտով կվերադառնա եւ կներկայանա գլխավոր դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG