Մատչելիության հղումներ

logo-print
«Տոնածառի համար առողջ եղեւնիներ չեն հատվել», - հայտնում են քաղաքապետարանից:

«Սակայն երեւանցիների էսթետիկական ճաշակը թերեւս մեծ վտանգի տակ է», - կարծում են դիզայներ Արամ Նիկոլյանն ու Հայաստանի նորաձեւության խորհրդի փոխնախագահ Արմինե Թադեւոսյանը:

«Այսպիսի տոնածառը ակտուալ կլիներ թերեւս 90-ականներին, բայց ոչ հիմա: Այն հիշեցնում է խորհրդային տոնածառերը: Հրապարակի ձեւավորումը նույնպես լավատեսություն չի ներշնչում, մանավանդ կարմիր գույնի կտորով գրված 2008 թվականը», - ասում է Արամ Նիկոլյանը:

Արմինե Թադեւոսյանը կարծում է, որ թեեւ այս տարի տոնածառի ուրվագիծը սիմետրիկ է, սակայն բուն ձեւավորումը գեղեցիկ չի կատարված. - «Կարծես լուրջ չեն մոտեցել, պարզապես ինչ-որ բան են արել առանց սրտացավության»:

Փոքրիկ հարցումը Երեւանի փողոցներում ցույց տվեց, որ երիտասարդներից շատերը նույնպես գոհ չեն հրապարակի տեսքից եւ այն տոնական չեն համարում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG