Մատչելիության հղումներ

Մալայզիայում ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել, իսկ այնուհետեւ հանել ատրճանակը ու սկսել օդ կրակել:

Տեղական մամուլն այսօր հայտնում է, թե մրցավարը, որը համատեղության կարգով նաեւ ոստիկան է աշխատում, խաղացողներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել, սակայն ֆուտբոլիստի թիմակիցները շրջապատել են մրցավարին եւ վեճի բռնվել: Դրանից հետո նա նետվել է դեպի իր պարեկային մեքենան, վերցրել է ատրճանակը եւ սկսել կրակել:

«Մենք կպարզենք՝ արդյո՞ք ոստիկանը իրավունք ուներ կրակել ֆուտբոլի դաշտում»,֊ - ասել է Ջոհոր նահանգի ոստիկանապետ Հուսին Իսմայիլը:

Մրցավար֊-ոստիկանը կալանվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG