Մատչելիության հղումներ

Սերգեյ Շամբա. «Կոսովոն կարող է դրական նախադեպ լինել Աբխազիայի անկախության ճանաչման համար»


Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան այսօր հայտարարել է, որ Կոսովոյի կարգավիճակի որոշակիացումը կարող է դրական նախադեպ դառնալ Աբխազիայի համար:

«Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը նոր նախադեպ է ստեղծում միջազգային քաղաքականության ասպարեզում: Հեռանկարում Աբխազիան կարող է ակնկալել, որ դա դրական նախադեպ կդառնա նրա անկախության ճանաչման համար»,֊ - ասել է արտգործնախարարը, ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ:

Վերլուծաբանները բազմիցս են նշել, որ Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից կարող է նախադեպ դառնալ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախության ձգտող կազմավորումների համար:

Հայաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ Կոսովոյի հարցի լուծումը որեւէ առնչություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG