Մատչելիության հղումներ

Սեմնեբիի հայտարարությունը «տարակուսանք» է առաջացրել


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հայտարարել է, թե Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունն իր մոտ տարակուսանք է առաջացրել:

«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում եվրոպացի դիվանագետն ասել էր, թե Հայաստանի իշխանություններն են կրում մամուլի համար «պատշաճ միջավայր» ստեղծելու պատասխանատվությունը , ընդ որում` առանց ուղղակի միջամտության:

«Պարոն Սեմնեբիի հայտարարությունն ինձ մոտ տարակուսանք է առաջացրել. հասկանալի չէ` ինչ միջոցներով է հնարավոր այդ պատասխանատվությունն իրականացնել: Չգիտեմ` որոնք են պարոն Սեմնեբիի հայտարարությունների դրդապատճառները, ինչպես նաեւ տեղեկությունների աղբյուրն ու գնահատականների չափորոշիչները, սակայն, ակնհայտ է, որ դրանք հեռու են իրականությունից: Եթե պարոն Սեմնեբին նեղություն կրեր եւ ուսումնասիրեր Հայաստանում նախընտրական բանավեճի շիկացման սկզբնապատճառը, ապա անշուշտ կտեսներ, որ իշխանությունները գործընթացի ամենազուսպ մասնակիցն են», - «Մեդիամաքս» գործակալությանն ասել է նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակը ու հավելել. - «Ի դեպ, մենք հետեւում ենք Եվրոպայում տեղի ունեցող ընտրություններին. անկեղծ ասած, դրանցում լրատվամիջոցների «վարքագիծը» առանձնահատուկ նրբագեղությամբ չի փայլում»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG