Մատչելիության հղումներ

Բենեդիկտոս 16-րդը վաղը կդիմի «Քաղաքին եւ Աշխարհին»


Կաթոլիկ եւ բողոքական աշխարհը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: Urbi et Orbi՝ (Քաղաքին [Հռոմին] եւ Աշխարհին), այդպես են անվանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի սուրբծննդյան ավանդական ուղերձը հավատացյալներին:

«Հռոմ Քաղաքին եւ Աշխարհին» հասցեագրած պատգամը Հռոմի պապերը արտասանում են Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկայի կենտրոնական պատշգամբից:

Վաղը այդ պատգամը կընթերցի Հռոմի կաթոլիկ եղեկեցու 265-րդ պապը՝ Բենեդիկտոս 16-րդը (աշխարհիկ անունը` 3ոզեֆ Աիլոիս Ռատցինգներ), ով 2005 թվականին է ընտրվել Վատիկանի առաջնորդ:

Ավանդույթի համահաձայն, իր ուղերձում Հռոմի պապը նաեւ մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլեւ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով պատարագի հեռարձակմանը հետեւող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում:

Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվում է Ճրագալույցի պատարագը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 6-ի առավոտյան, մատուցվում է տերունական պատարագը: Եվ քանի որ Քրիստոսի ծնունդը կեսգիշերին էր, իսկ մկրտությունը կեսօրին, հունվարի 5-ի պատարագն ունի Ծննդյան խորհուրդ, իսկ հունվարի 6-ինը՝ Մկրտության:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG