Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը կիրակի օրը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցում է Ռուսաստանի նորընտիր Պետդումայի` այսօր գումարվող առաջին նիստին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Ադամյանը:

Նիստին մասնակցելու հրավերը Հայաստանի խորհրդարանի նախագահը ստացել է Պետդումայից:

Ռուսաստանի հինգերորդ գումարման Պետդուման ձեւավորվել է դեկտեմբերի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG