Մատչելիության հղումներ

Լուքսորի հիվանդանոցում վեցնյակ է լույս աշխարհ եկել


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, 27-ամյա Զեյնաբ Մանսուրը եգիպտական Լուքսոր քաղաքի Ասուիթի բժշկական համալսարանի հիվանդանոցում կեսարյան վիրահատությամբ 6 երեխա է ծննդաբերել՝ 2 տղա եւ 4 աղջիկ:

Դրանից 5 օր առաջ ծննդկանի մոտ հղիության հետ կապված բարդություններ էին սկսվել, եւ նրան շտապ տեղափոխել էին Ասուիթի հիվանդանոց, որտեղ բժիշները արձանագրել էին, որ արգանդում վեց պտուղ է: Մինչդեռ Զեյնաբը համոզված է եղել, որ մեկ երեխով է հղի:

DPA-ն հաղորդում է, որ Զեյնաբի մոտ տարիներ շարունակ բեղմնավորում չի եղել, եւ նա նույնիսկ բժշկական հատուկ կուրս է ընդունել մայրանալու համար:

Ասուիթի հիվանդանոցի ծննդաբերական բաժնի ղեկավար Սավֆաթ Աբդել-Ռադին հաղորդել է, որ նորածինները սպասվածից 8 շաբաթ առաջ են ծնվել, սակայն միանգամայն առողջ են:

Զեյնաբի ամուսինը՝ մի երիտասարդ փաստաբան, հայտարարելով, թե շատ երջանիկ է, հավելել է. - «Սակայն նոր երեխաներ էլ չենք ուզում, վեցը բավական է»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG