Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-֊ը կոլեկտիվ պայմանագիր կնքեց ընկերության արհմիութենական կոմիտեի հետ


«Հայփոստ» ընկերությունը այսօր կոլեկտիվ պայմանագիր է կնքել արհմիութենական կոմիտեի հետ:

Պայմանագիրը ստորագրել են «Հայփոստ»֊-ի գլխավոր տնօրեն Հանս Բոոնը եւ արհմիության կոմիտեի նախագահ Սերգեյ Արզումցյանը:

«Եթե նախկինում աշխատակիցների հետ պայմանագրերը կնքվում էին 2 տարով, ապա այժմ կնքվելու են 3 տարով»,֊ -«Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերգեյ Արզումցյանը:

Ներկայումս Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գործառնական կառավարման համար պատասխանատու է հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը:

Վերջին տարիներին «Հայփոստ»֊-ից ազատվել էր մոտ 100 աշխատակից, ինչը դժգոհության պատճառ էր դարձել:

«Հույս ունենք, որ այս արդյունավետ համագործակցությունը արհմիության հետ կշարունակվի եւ կդառնա անհատի հանդեպ հարգանքի գրավական»,֊ - այսօր ասել է Հանս Բոոնը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG