Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վազգեն Մանուկյանի դիմում-֊բողոքի հիման վրա


Հայաստանի Գլխավոր դատախազությունն այսօր հայտնել է, թե քրեական գործ է հարուցվել Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ, նախագահության թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի դիմում֊-բողոքի հիման վրա:

«Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»- «Իմ պայքարը» հոդվածը, որում, ըստ Վազգեն Մանուկյանի, հրապարակայնորեն տարածվել են նրա «պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ»:

Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, դիմումատուն, մասնավորապես, նշել է, որ այդ հրապարակմամբ իրեն մեղադրել են պետական հեղաշրջում, հեղափոխություն կազմակերպելու, բացարձակ դավաճանության մեջ:

Նկատի ունենալով, որ Վազգեն Մանուկյանի դիմումում նշված հանգամանքներում առկա են զրպարտության եւ վիրավորանքի հատկանիշներ, Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այս շաբաթ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 135 եւ 136 (զրպարտություն եւ վիրավորանք) հոդվածների առաջին մասերի հատկանիշներով: Առաջինի դեպքում Քրեական օրենսգիրքը սահմանում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, երկրորդի դեպքում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG