Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին 40 տարեկան է


Այսօր Վրաստանի նախկին նախագահ, նախագահության թեկնածու Միխեիլ Սահակաշվիլին դարձավ 40 տարեկան:

Ըստ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչների, իր հոբելյանը Սահակաշվիլին նշում է զինված ուժերի պահեստայինների ճամբարներից մեկում: Միաժամանակ նա շարունակում է իր քարոզարշավը Վրաստանի արեւելքում՝ Կախեթիիում:

Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները այսօր Թբիլիսիի նրա բնակարանի առջեւ ակցիա են կազմակերպել, «նվերներ»՝ ալյուր եւ այլ մթերքներ թողնելով նրա տան առջեւ:

«Այս սննդամթերքները Վրաստանի կառավարությունը բաժանում է բնակչությանը, որպեսզի մարդիկ քվեարկեն Սահակաշվիլիի օգտին», - փաստարկում են երիտասարդ ընդդիմադիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG