Մատչելիության հղումներ

Վրաստանի դատախազությունը վերացրել է Պատարկացիշվիլիի կասկածյալի կարգավիճակը


Վրաստանի Գլխավոր դատախազությունը վերացրել է երկրի նախագահի թեկնածու, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի կասկածյալի կարգավիճակը: Պատարկացիշվիլին կասկածվում էր պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Վրաստանի Գլխավոր դատախազությունից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այսօր փոխանցել են, որ Պատարկացիշվիլու նկատմամբ առանձին քրեական գործ հարուցված չէր. - «Նոյեմբերի 9-ին նա հայտարարվել է կասկածյալ նոյեմբերի 7-ին Թբիլիսիում զանգվածային անկարգությունների եւ իշխանության օրինական մարմինների տապալման ընդհանուր քրեական գործի հետաքննության շրջանակներում»:

Դատախազությունը պարզաբանել է, որ, ըստ Վրաստանի օրենքների, եթե հակաօրինական գործողություններ կատարելու մեջ կասկածվող քաղաքացուն կասկածյալ հայտարարվելուց հետո մեկ ամսվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվում, կասկածյալի կարգավիճակը մեխանիկորեն հանվում է:

Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբի անդամներից Գեորգի Ժվանիան ասել է, որ իրենց թեկնածուն «չի պատրաստվում հանել թեկնածությունը». - «Պատարկացիշվիլին շարունակում է նախընտրական քարոզարշավը եւ մտադիր է հաղթել ընտրություններում»:

Ժվանիայի խոսքերով, Վրաստանի նախագահ ընտրվելու դեպքում Պատարկացիշվիլին որպես դրամաշնորհ երկրի պետբյուջե կփոխանցի իր անձնական միջոցներից շուրջ մեկ միլիարդ դոլար:

Արտահերթ նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են հունվարի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG