Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ղրղըզստանի ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին


Միացյալ Նահանգները բարձրաձայնել է իր խորը մտահոգությունը Ղրղըզստանում դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ` նշելով, որ քվեարկությունն անցել է լայնածավալ խախտումներով:

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, հիմնական ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 8 տոկոսից ավելի ձայներ, բայց տեղեր չի ստացել խորհրդարանում:

Նախագահ Կուրմանբեկ Բակիեւի Աք Ջոլ կուսակցությունը, մինչդեռ, ստացել է խորհրդարանի 90 մանդատներից 71-ը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմակը ասել է, որ չնայած քվեարկության ընթացքում եղած «խոստումնալի տարրերին» (օրինակ` դիտորդների հավատարմագրումը), ընտրությունների չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG