Մատչելիության հղումներ

Սան Պաուլոյի թանգարանից գողացվել է Պիկասոյի նկարը


Սան Պաուլոյի Արվեստի թանգարան ներխուժած գողերը տարել են Պաբլո Պիկասոյի եւ բրազիլացի նկարիչ Քանդիդո Փորթինարիի մեկական նկար:

Անվտանգության տեսախցիկները արձանագրել են երեք գողերին, ովքեր թանգարանում մնացել են ընդամենը երեք րոպե:

Գողացված նկարները Սան Պաուլոյի թանգարանի ամենաարժեքավոր ստեղծագործություններից են: Թանգարանը, սակայն, չի կարող նշել դրանց կոնկրետ գինը, քանի որ նկարները երբեք աճուրդների չեն հանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG