Մատչելիության հղումներ

9 երկրներ միանում են Շենգենի գոտուն


Այսօր կեսգիշերին Շենգենի գոտուն կմիանան եվրոպական եւս 9 երկրներ: Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Հունգարիան եւ Մալթան Շենգենի համաձայնագրին միացած երկրների թիվը կհասցնեն 24-֊ի:

«Ֆրանսպրես»-֊ը փաստում է, որ ուրբաթ օրվանից վերանում է սահմանային վերահսկողությունը նախկին կոմունիստական պետությունների եւ նրանց արեւմտյան հարեւանների միջեւ, եւ վերանում է ներքին վերահսկողությունը մի տարածքում, որ ձգվում է Իսպանիայից մինչեւ Էստոնիա, եւ որտեղ բնակվում է 400 միլիոն մարդ, որոնք այժմ անարգել կարող են հատել միմյանց սահմանները:

«Կանցնի մի 20-֊30 տարի, եւ Բրատիսլավա այցելող ավստրիացիները կհարցնեն՝ իսկ արդյո՞ք այստեղ սահման է եղել»,֊ - ասաց Ավստրիայի կանցլեր Ալֆրեդ Գուսենբաուրը` այսօր մասնակցելով Ավստրիայի եւ Սլովակիայի սահմանին կազմակերպված տոնակատարությանը:

Սակայն ավստրիացիների 75 տոկոսը դեմ է արգելքի վերացմանը: Մյուս կողմից Սլովակիայում էլ մարդիկ մտավախություն ունեն, որ Ավստրիայից ծագումով թուրք եւ հարավսլավացի հանցագործների հոսք կսկսվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG