Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին Հայաստանում է


Դաշնակահարը երկու օրով է այցելել Հայաստան եւ դժվար թե ժամանակ գտնի այցելելու մեր երկրի տեսարժան վայրերը:

«Ես շատ եմ նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, անգամ ձայնասկավառակ եմ թողարկել նրա երաժշտությամբ: Սակայն այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ չեմ կատարել, չնայած շատ լսել եմ», - լրագրողներին այսօր ասաց Բերեզովսկին:

Այսօր երեկոյան Բերեզովկսին «21-ի հեռանկարներ» ութերորդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Իսկ վաղը` դեկտեմբերի 20-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG