Մատչելիության հղումներ

ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Կոսովոյի հարցը


ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Կոսովոյի հարցը՝ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի եւ Կոսովոյի ալբանացիների ներկայացուցչի մասնակցությամբ:

«Ֆրանսպրես»֊ի վկայությամբ՝ լսումներին կմասնակցի նաեւ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի֊մունը:

Սերբական կողմը պնդում է, որ շարունակվեն բանակցությունները մի փոխզիջման շուրջ, որը չի ենթադրի Կոսովոյի անկախացում: Այդ դիրքորոշմանը հավանություն է տալիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը:

Կոսովոյի ալբանացիները սպառնում են միակողմանիորեն անկախություն հռչակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG