Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է ընթացակարգ մշակել Հայաստան այցելությունների համար


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը՝ իր երկու գործընկերների հետ երեկ լիագումար նիստի ժամանակ առաջարկել է, որ գնահատական տրվի Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների այցերին Հայաստան ու Վրաստան, նման այցերի ընթացակարգ մշակվի:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Օրուջը խոսել է մասնավորապես Երեւանում անցկացվող «Ադրբեջանի օրերի» մասին:

Նույն գործակալությունը տեղեկացնում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան դեմ չի եղել իրենց կազմակերպության ներկայացուցչի մասնակցությանը Երեւանում անցկացվող միջոցառմանը: Նա ողջունել է նման իրադարձություններն ու ափսոսանք հայտնել, որ անձամբ չի կարողացել մասնակցել դրանց: Աբդուլաեւայի խոսքով, նման միջոցառումը քայլ է դեպի Ղարաբաղի խնդրի կարգավորումը, եւ կարող է փոխել հայերի կարծիքն Ադրբեջանի մասին:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: անցկացվող «Ադրբեջանի օրեր» միջոցառումը Երեւանում մեկնարկել է երկուշաբթի օրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG