Մատչելիության հղումներ

Կական` 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստ


Երկու շաբաթ առաջ 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը ճանաչվել էր նաեւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ` արժանանալով «Ոսկե գնդակ» մրցանակին:

ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստին որոշում էր ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների շրջանում անցկացված հարցման արդյունքում: Հավանական հաղթողների եռյակում են հայտնվել նաեւ Արգենտինայի ազգային հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին, Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեստեր 3ունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Քվեարկության արդյունքում լավագույն եռյակում Կակային հաջորդել են Մեսին եւ Ռոնալդուն:

ՖԻՖԱ-ն նաեւ որոշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհուն: Երկրորդ տարին անընդմեջ հաղթող է դարձել բրազիլացի Մարթան:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG