Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը առաջադրվել է նախագահի թեկնածու, իսկ Պուտինը համաձայնել է դառնալ վարչապետ


Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Եդինայա Ռոսիա»-ի` այսօր կայացած համագումարում գրեթե միաձայն հաստատվել է նախագահության թեկնածու: Կողմ է քվեարկել 478 պատվիրակ, դեմ՝ մեկը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստանձնել վարչապետի պաշտոնը` եթե Մեդվեդեւը մարտի սկզբին կայանալիք ընտրությունների արդյունքում դառնա նախագահ:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը կարծիք է հայտնում, թե այս հայտարարությունը «եւս մեկ անգամ հաստատում է, որ Մեդվեդեւը կընտրվի նախագահ»:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում Պուտինը հայտարարել է, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ վերափոխել իշխանության բաժանումը նախագահի եւ վարչապետի միջեւ: Այժմ Ռուսաստանում վարչապետը շատ ավելի թույլ դերակատար է, քան նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG