Մատչելիության հղումներ

logo-print

Կական տարվա լավագույն ֆուտբոլիստի թիվ մեկ թեկնածուն է


Այսօր ՖԻՖԱ-ն Ցյուրիխում պետք է հրապարակի 2007 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը:

Հեղինակավոր մրցանակի համար պայքար են մղել տասնյակ անվանի մարզիկներ, սակայն հավանական հաղթողների եռյակում են հայտնվել Արգենտինայի ազգային հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեստեր 3ունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Բրազիլիայի ազգային հավաքականի ու իտալական «Միլան» ակումբի կիսապաշտպան Կական:

Ավանդույթի համաձայն, ՖԻՖԱ-ն եռյակը կազմում է ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների հարցման միջոցով:

Մարզական մեկնաբանների կարծիքով, ամենայն հավանականությամբ, 25-ամյա Կական կստանա 2007 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նա 2003 թվականից է հանդես գալիս «Միլան»-ի կազմում:

Նա Ցյուրիխ է մեկնել ճապոնական 3ոկոհամայում «Միլան»-ի կազմում արգենտինական «Բոկա Խունիորս»-ի հետ պայքարում աշխարհի ակումբային գավաթը շահելուց հետո: Իտալական թիմը 4:2 հաշվով է հաղթել «Բոկա»-ին: Կական երեկ մեկ գոլի հեղինակ է դարձել:

«Ես շատ հպարտ եմ, մենք երկար եւ դժվար ճանապարհ ենք անցել, թիմը հաղթահարել է բազում խոչընդոտներ», - ասել է «Միլան»-ի մարզիչ Կարլո Անչելոտին 3ոկոհամայում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Դեկտեմբերի 2-ին «Ֆրանս Ֆուտբոլ» հանդեսը Կակային անվանել է 2007 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոիստ եւ բրազիլացուն շնորհել է Ballon d'Or-ը՝ «Ոսկե գնդակ» մրցանակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG